Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,- տեսաուղերձում մասնավորապես ասել է Քոուլը։               
 

Կոչ են անում ակտիվացնել ԼՂՀ բանակցային գործընթացը

Կոչ են անում ակտիվացնել ԼՂՀ բանակցային գործընթացը
22.05.2014 | 13:31

Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների հարցերով խորհրդակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:
«Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ ենք անում ավելացնել ջանքերը՝ տվյալ հակամարտության կարգավորման ուղղությամբ», - ասված է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցառումների հարցերով խորհրդակցության 4-րդ գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում:
Կառույցի անդամ երկրներն իրենց անհանգստությունն են հայտնել այս խնդրի կապակցությամբ:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության չլուծված լինելը, որը վտանգի աղբյուր է հանդիսանում միջազգային և տարածաշրջանային անվտանգության համար, անհանգստացնում է մեզ: Մենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման կողմնակից ենք՝ միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, դրանց շրջանակներում ընդունված միջազգային փաստաթղթերի հիման վրա»,- ասված է հռչակագրում:

Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ